Մամուլի հաղորդմամբ, աշխարհում 15 վարկյանը մեկ կորոնավիրուսից մահանում է մեկ մարդ
Մամուլի հաղորդմամբ, աշխարհում 15 վարկյանը մեկ կորոնավիրուսից մահանում է մեկ մարդ

Աշխարհում կորոնավիրուսի տարածումից առ այսօր, վարակից մահացած անձանց թիվը գերազանցել է 700 000-ը:

Ըստ «Ռոյթեր» գործակալության, ամեն 24 ժամը մեկ անգամ աշխարհում կովիդ 19-ից մահանում է միջինը 5900 մարդ, ժամում մահանում է  247, իսկ ամեն 15 վարկյանում մեկ մարդ:

Վարակի տարածման և մահացու դեպքերի քանակի առումով առաջին տեղը զբաղեցնում է Միացյալ Նահանգները, որտեղ վարակվածների թիվը գերազանցում է չորս միլիոնը:

Այս տեմպերով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը և Մեքսիկան: