Մամուլի հաղորդմամբ, Աֆղանստանում կործանվել է ԱՄՆ-ի օդուժին պատկանող ինքնաթիռը
Մամուլի հաղորդմամբ, Աֆղանստանում կործանվել է ԱՄՆ-ի օդուժին պատկանող ինքնաթիռը

Աֆղանստանում կործանվել է ԱՄՆ-ի օդուժին պատկանող ինքնաթիռ,- այս մասին հաղորդում է՝ «Ֆոքս Նյուս» հեռուստատեսությունը: Մամուլի կողմից ձեռքբերված նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել է մինչև հինգ մարդ: Դեռևս պարզ չէ ՝ որևէ մեկը փրկվել է աղետից թե ոչ:

Հատկանշական է, որ ավելի վաղ «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ Ղազնի նահանգում զինյալները գնդակոծել են ամերիկյան ինքնաթիռը:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թալիբանի կողմից վերահսկվող գոտում, ԱՄՆ-ի ռազմակայանից մոտ 10 կմ. հեռավորության վրա: