Մամուկա Խազարաձեն ՆԳ նախարարի որևէ նամակի մասին հարցաքննության ժամանակ չի խոսել. Դատախազություն
Մամուկա Խազարաձեն ՆԳ նախարարի որևէ նամակի մասին հարցաքննության ժամանակ չի խոսել. Դատախազություն

Լրատվությունը, իբր Մամուկա Խազարաձեն դատախազությունում հարցաքննության ժամանակ մատնանշել է, որ նա ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիայից ստացել է սպառնալիքի նամակ, չի համապատասխանում իրականությանը,-այս մասին ասված է հայտարարությունում, որը հրապարակել է դատախազությունը:

Հետաքննչական ծառայության լրատվությամբ, հարցաքննության ժամանակ Խազարաձեն ուշադրությունը բևեռել է միայն ազգային բանկի պաշտոնական նամակի վրա, իր և Բադրի Ջափարիձեի կողմից պաշտոնները հնարավոր լքելու վերաբերյալ, որը Խազարաձեն ընդունել է որպես սպառնալիք:

«Մամուկա Խազարաձեն, անօրեն եկամուտների օրինականացման փաստով ընթացող հետաքննության շրջանակներում, դատավորի առջև վկայի կարգավիճակով հարցաքննվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին:

Տարածված լրատվությունը, իբր Մամուկա Խազարաձեն դատախազությունում հարցաքննության ժամանակ մատնանշել է, որ նա ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիայից ստացել է սպառնալիքի նամակ, չի համապատասխանում իրականությանը, հարցաքննության ժամանակ Խազարաձեն ուշադրությունը բևեռել է միայն ազգային բանկի պաշտոնական նամակի վրա, իր և Բադրի Ջափարիձեի կողմից պաշտոնները հնարավոր լքելու վերաբերյալ, որը Խազարաձեն ընդունել է որպես սպառնալիք»,-հայտարարել են դատախազությունում:

«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեն կոմիտեի նիստին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, բարձրպաշտոնյաներից մեկից ստացել էր նամակ, որտեղ խոսքը վերաբերում էր իր բարոյական կերպարի քայքայմանը: Այս հարցը մեկնաբանելիս պատգամավոր Իրմա Նադիրաշվիլիի հարցին պատասխանելու ժամանակ, Խազարաձեն հայտարարել է, որ սպառնալիքի նամակը ստացել է Գիորգի Գախարիայից: