Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ հարցաքննության ժամանակ հետաքննությանը փոխանցել է նամակի պատճեն, իսկ բնագիրը ուղարկվել է Լոնդոն փորձաքննության
Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ հարցաքննության ժամանակ հետաքննությանը փոխանցել է նամակի պատճեն, իսկ բնագիրը ուղարկվել է Լոնդոն փորձաքննության

«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ հարցաքննության ժամանակ հետաքննությանը փոխանցել է նամակի պատճեն, իսկ բնագիրը ուղարկվել է Լոնդոն փորձաքննության:

«Ինչպես գիտեք հրավիրվել էի հարցաքննության, որտեղ գտնվում էին դատախազները: Ինձ հարցաքննել են դատավորի ներկայությամբ: Փոխանցել եմ նամակի պատճեն, և արել մեկնաբանություններ»հայտարարել է Մամուկա Խազարաձեն:

Դրա հետ մեկտեղ նա չի պատասխանել հարցին, թե ինչ ձևով է ստացել նամակը, որի մասին երեկ հայտարարել է խորհրդարանում և ինչ է գրած նրանում:

«Այն թե ինչ է գրված նամակում թող լինի դատախազության գործը, քանզի նրանք լավ են անց կացնում մամուլի ասուլիսներ: ևս մեկ անգամ դարձա խորհրդային դատախազության գործելավոճի ականատես: Նամակի բնագիրը ուղարկվել է Լոնդոն»,-հայտարարել է Մամուկա Խազարաձեն:

«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեն կոմիտեի նիստին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, բարձրպաշտոնյաներից մեկից ստացել էր նամակ, որտեղ խոսքը վերաբերում էր իր բարոյական կերպարի քայքայմանը: Մամուկա Խազարաձեն հայտարարել է, որ սպառնալիքի նամակը ստացել է Գիորգի Գախարիայից: