Մամուկա Խազարաձեն բաց նամակով դիմում է՝ «Վրացական երազանքի» պատգամավորներին, անդամներին և նրա աջակիցներին
Մամուկա Խազարաձեն բաց նամակով դիմում է՝ «Վրացական երազանքի» պատգամավորներին, անդամներին և նրա աջակիցներին

«Լելոն Վրաստանի համար» քաղաքական միավորման առաջնորդ, Մամուկա Խազարաձեն բաց նամակով դիմել է «Վրացական երազանքի» պատգամավորներին, անդամներին և նրա աջակիցներին:

Մամուկա Խազարաձեի բաց նամակը տարածել է քաղաքական միավորման մամուլի ծառայությունը: Այն առաջարկում ենք անփոփոխ.

««Վրացական երազանքի» քարոզիչները փորձում են նվազագույնի հասցնել եվրախորհրդարանայինների ելույթներից և ամերիկացի կոնգրեսականների նամակներից ստացված ազդանշանները: Սակայն, նույնիսկ քաղաքականությունից չհասկացող մարդկանց համար պարզ է, թե ինչ են նշանակում նման հայտարարություններ: Հասկանալի է, որ սա անդառնալի գործընթաց է, որը կուժեղացնի միջազգային հանրության քննադատությունը, անվստահությունը, բացասական վերաբերմունքը, քաղաքական ճգնաժամը կխորանա և ներկայիս կառավարությունը երկիրը կհասցնի  միջազգային մեկուսացման:

Մեր եվրաատլանտյան կուրսը և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը դրվում է կասկածի տակ: Քանի դեռ ինչ-որ բան չի փոխվի, մեր երկիրը շուտով կունենա միայն մեկ միջազգային գործընկեր, դա կլինի այն երկիրը, որն բռնազավթված ունի մեր տարածքների 20 տոկոսը և խոչընդոտում է մեր ներգրավվածությանը միջազգային հանրությանը:

Այս իրավիճակում ես ցանկանում եմ դիմել՝ «Վրացական երազանքի» պատգամավորներին, կուսակցության անդամներին և աջակիցներին. Դուք պետք է լավ նախատեսեք պատմական պատասխանատվությանը, որն ունեք այսօր: Ձեր առաջնորդի կուրսը շատ կարճ ժամկետում կարող է կորցնի այն, ինչին մենք հասել ենք 30 տարվա պայքարի, քրտնաջան աշխատանքի և հաղթանակի միջոցով: Եթե ​​դա շարունակվի, ձեր կուսակցությունը շուտով կարող է դառնալ հավաքական Օրջոնիկիձե:

Լավ մտածեք, թե ինչ տեղ կզբաղեցնեք երկրի պատմության մեջ: Ձեր չար առաջնորդի քաղաքական կուրսը պետք է դադարեցվի, և դա առաջին հերթին ձեր պարտքն է, քանի որ դա ձեր աջակցության շնորհիվ է: Թույլ մի տվեք, որ սպառնալիքը իրականություն դառնա:

Ընդունեք սա որպես նախազգուշացում: Դեռևս հույս կա, որ ձեզանից ոմանց մոտ կա առողջ մտածելակերպ ու երկրի հանդեպ մեծ սեր: Խոսքը երկրի ճակատագրի մասին է և ոչ թե մեկ անձի իշխանության, որը սխալ է հասկանում թե ինչ է նշանակում երկիրը և նրա պատմական ռազմավարությունը»,-ասված է Մամուկա Խազարաձեի բաց նամակում: