Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի փաստաբանները հայց են պատրաստում Եվրադատարան
Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի փաստաբանները հայց են պատրաստում Եվրադատարան

«ԹիԲիՍի բանկի» նախկին ղեկավարները հայց են պատրաստում եվրադատարան,- այս մասին հայտարարել են անգլիացի և ֆրանսիացի իրավաբանները՝ Խազարաձեի և Ջափարիձեի վրաց փաստաբանի հետ անցկացված մամլո ասուլիսին:

Լոնդոնում, որտեղ բողոքարկված է հաշիվներին արգելանք դնելը, Խազարաձեի շահերը կպաշտպանի Սթիվեն Քեյը, որը Վրաստանում «ԹիԲիՍի բանկի» գործով առկա իրավական դրությունը որակում է քաղաքական հաշվեհարդար:

«Բավականին արտասովոր իրավիճակ է ստեղծվել «ԹիԲիՍի բանկի» գործով: 11 տարվա վաղեմության փոխանցման առնչությամբ հիմա է հարուցվել քրեական գործ: Քննչական գերատեսչության ներկայացուցիչները կարող էին մինչ այժմ էլ այն հետաքննել: Այս փոխանցումը չի եղել գաղտնի և հայտնի էր Ազգային բանկին: Այս փոխանցումը քրեական գործ հարուցելու հիմք չի հանդիսանում: Սա շատ արտասովոր մեղադրանք է: Արվում են քաղաքական հայտարարություններ և երևում է, որ քաղաքական գործիչները մանրամասն գիտեն գործը, որը դատախազության իրավասության շրջանակում է: Համապատասխանաբար, իրականացվում է քաղաքական հետապնդում: Մենք պատրաստվում են այս գործի ընթացքի ժամանակ կիրառել նամակ, որը Լոնդոն է ուղարկվել փորձաքննության: Սա էական ապացույց է: Այս նամակը ներառում է բավականին կարևոր տեղեկություն և սպառնալիքներ: Դատարանը պետք է լինի անկախ և անկողմնակալ: Այս գործը չպետք է լինի քաղաքական գործիչների քննարկման առարկա»,- հայտարարել է Սթիվեն Քեյը: