Մամուկա Խազարաձե. «Վրացական երազանքն» իր վարչապետի հետ միասին խայտառակեց մեր երկիրը
Մամուկա Խազարաձե. «Վրացական երազանքն» իր վարչապետի հետ միասին խայտառակեց մեր երկիրը

«Վրացական երազանքն» իր վարչապետի հետ միասին խայտառակեց մեր երկիրը, – ասել է «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն՝ մեկնաբանելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը ՄԱԿ-ում:

Ինչպես հայտարարել է Մամուկա Խազարաձեն, ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետի հնչեցրած
փուչ խոսքերը ուղղակի ապակողմնորոշում են երկրում գոյություն ունեցող իրականությունը:

«Չեմ թվարկի ձախողումներն ու քայլերը, որոնք արեցին մեր արևմտյան գործընկերներին հակառակ, ուստի նրա ելույթը ոչ մի արժեք չունի մեր երկրի համար: ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետի հնչեցրած փուչ խոսքերը ուղղակի ապակողմնորոշում են երկրում գոյություն ունեցող իրականությունը, ուստի միակ լուծումը «Երազանքին» իշխանությունից հեռացնելն է, նրանց խաղաղ կերպով ճանապարհելը»,- հայտարարել է Խազարաձեն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի մասնակիցների առջև:

Թողնել մեկնաբանություն