Մամուկա Մդինարաձեն պետք է լքի խմբակցության նախագահի պաշտոնը. Դավիթ Ճիճինաձե
Մամուկա Մդինարաձեն պետք է լքի խմբակցության նախագահի պաշտոնը. Դավիթ Ճիճինաձե

Խորհրդարանային մեծամասնության անդամ, Դավիթ Ճիճինաձեն գտնում է, որ «վրացական երազանք» խորհրդարանային խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն պետք է հեռանա պաշտոնից:

Ինչպես պատգամավորը ասել է առաջին ալիքին, այն, որ Մամուկա Մդինարաձեն խմբակցության նախագահ է, անլուրջ որոշում է:

«Մամուկա Մդինարաձեն ասել է, որ խորհրդարանի նախագահի պաշտոնաթողության մասին, Դավիթ Ճիճինաձեի հայտարարությունը անլուրջ է: Մամուկա Մդինարաձեն, որ  խմբակցության նախագահ է, հենց դա է անլուրջ որոշում: Ինչ է նշանակում, որ դեմ եմ նրան, եթե մարդը չի հասկացել, թե ում է նշանակել խմբակցության նախագահի պաշտոնում և վարչապետի դեմ հայտարարություններ չպետք է անի, էլ ինչի մասին պետք է խոսեմ այդ մարդու հետ: Խմբակցությունը ստեղծվել է վարչապետին և կառավարության խմբին աջակցելու նպատակով: Երբ վարչապետը իր թիմակցի վրա ասում է, որ նա պետք է իր թիմին և ամեն կերպ փորձում է պահպանել նրան թիմում, այդ ֆոնին խմբակցության նախագահը պետք է ելույթ ունենա և անի հակառակ հայտարարություններ, հարցնում եմ ձեզ: Նա իրավունք չունի զբաղեցնել այս պաշտոնը»,-հայտարարել է Դավիթ Ճիճինաձեն: