Մամուկա Մդինարաձեն ընդդիմախոսներին երկխոսության կոչ է անում և նշում, որ հանցանք գործող անձանց համար քաղաքականությունը ապաստան կամ թողության վայր չէ
Մամուկա Մդինարաձեն ընդդիմախոսներին երկխոսության կոչ է անում և նշում, որ հանցանք գործող անձանց համար քաղաքականությունը ապաստան կամ թողության վայր չէ

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» անունից, ընդդիմությանը հրավիրում ենք բանակցության սեղանի շուրջ, քանի որ համարում ենք, որ երկխոսությունը և համաձայնությունը այլընտանք չունեն,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն այսօրվա մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Մդինարաձեն, բոլոր պատասխանատու քաղաքական գործիչները պարտավոր են ներգրավվել երկխոսության գործընթացին և գտնել կայունացման և համաձայնության հասնելու լավագույն տարբերակ:

«Սա հանրության ակնկալիքն է, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հանձնարարականը, որը ենթադրում է իրադարձությունների կայունացում և առկա մարտահրավերների խաղաղ, կառուցողական ճանապարհով լուծում: Ցանկանում ենք, շնորհակալություն հայտնել մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջը, ԱՄՆ-ի դեսպանությանը, որն ինչպես ընդդիմությանը, այնպես էլ մեզ երկխոսության կոչ է անում և կրկին պատրաստ է միջնորդի դեր կատարել քաղաքական երկխոսության գործընթացում: Համարում ենք,որ արդարադատության իրականացման իրավասուն անկախ դատարանն է և ոչ թե որևէ քաղաքական գործիչը: Ինչպես նաև, բոլոր պատասխանատու քաղաքական գործիչները պարտավոր են ներգրավվել երկխոսության գործընթացին և գտնել կայունացման և համաձայնության հասնելու լավագույն տարբերակ: Ցանկանում ենք հստակ ասել, որ քաղաքականությունը հանցանք գործող անձանց համար ապաստան կամ թողության վայր չէ»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքով, «Վրացական երազանքը» երկրում հաստատել է բարձր չափանիշ, որ բյուջեի գումարների անօրեն տնօրինման կամ ցանկացած նման տիպի հանցանքի նկատմամբ լինի մոտեցում, որ բոլորն օրենքի առջև հավասար են: