Մամուկա Մդինարաձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Մամուկա Մդինարաձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

«Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այդ մասին սոցցանցում գրում է Մամուկա Մդինարաձեն:

«Ընկերներ, ես հենց նոտ տեղեկացա, որ իմ կովիդ-թեստի պատասխանը դրական է:

Այս ամենի պատճառը միայն մեկ սխալն էր, մի քանի ամիս ինձ նման բան թույլ չէի տվել:

Մի խոսքով, ինչ-որ մեկի հետ զրուցելիս շնչադիմակը ոչ մի րոպե մի հանեք: Սա իմ խորհուրդն է՝ հիմնված անձնական փորձի վրա:

Վերջին օրերին շատ դեպքեր են կուտակվել, ռիսկերը շատ են աճել:

Բոլորիդ խնդրում եմ ենթարկվել կանոնակարգերին, ամենուր շնչադիմակ կրել, ինչի շնորհիվ, բացի երկրի տնտեսությունից, կփրկեք մեր մի քանի հարյուր կամ հազարավոր քաղաքացիների կյանքը», – գրել է Մդինարաձեն: