Մամուկա Մդինարաձեի մեծամասնական բյուրոի մոտ տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն
Մամուկա Մդինարաձեի մեծամասնական բյուրոի մոտ տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն

Դիդի Դիղոմիում, «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, պատգամավոր Մամուկա Մդինարաձեի գրասենյակի մոտ, որտեղ գտնվում են «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները ու նրանց կողմնակիցները, աղմուկ էր:

Կուսակցության լիդերները մեծամասնական բյուրոյի դռան վրա փորձել են կողպեք դնել, ինչի հնարավորություն նրանց չեն տվել ոստիկանները և իշխող կուսակցության կողմնակիցները:

Քիչ առաջ, ցուցարարների և իշխող թիմի կողմնակիցների միջև տեղի է ունեցել լեզվակռիվ, որից հետո ֆիզիկական դիմակայություն:

Լարվածությունը լիցքաթափվել է  իրավապահների միջամտությունից հետո: Ոստիկաններն այս պահին մնում են դեպքի վայրում: