Մամուկա Մդինարաձե. «Վրացական երազանքի» թիմը կաջակցի 120/30 համակարգին, սակայն եթե այս գործընթացը կախեն մեկ մարդու ուսերից և մնա նույնը, մենք այդ դեպքում ևս կտանենք հաղթանակ
Մամուկա Մդինարաձե. «Վրացական երազանքի» թիմը կաջակցի 120/30 համակարգին, սակայն եթե այս գործընթացը կախեն մեկ մարդու ուսերից և մնա նույնը, մենք այդ դեպքում ևս կտանենք հաղթանակ

Մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ, «Վրացական երազանքը» կկատարի համաձայնության պայմանները և թիմն ամբողջությամբ կաջակցի 120/30 համակարգին:

Սակայն, նրա խոսքով, եթե ընդդիմության կողմից փոփոխությունները չստանան աջակցություն և կրկին մնա այսօրվա ընտրական համակարգը, «Վրացական երազանքը» միևնույն է կհաղթի ընտրություններում:

«Եթե նրանք որոշեն և ընդդիմությունից մնացածներին էլ համոզեն և կրկին մնա 77/73, այս դեպքում մենք կհաղթենք, ավելի մեծ առավելությամբ, սակայն կարծում եմ, նրանց այլևս չի բավականացնում տեղերը, քանի որ շատերն են ցանկանում լինել մեծամասնական, նրանց այլևս չի բավարարում 30 տեղը: Սա կիսահումոր, բայց իրականում, եթե այս գործընթացը կախեն մեկ մարդու, մեկ հանցագործի ուսերից, որ եթե կոնկրետ մարդու ազատ չարձակեն, եթե իշխանությունը չմիջամտի արդարադատությանը և նրան ազատ չարձակեն, ապա չենք քվեարկի, ուրեմն դա իրենց գործն է:

Ցանկացած դեպքում, կլինի  120/30, հին համակարգով կլինի, որն ի միջի այլոց, իրենք են տապալել և խաբել հանրությանը, նույնը նրանք կանեն այսօր, ուստի դա էլ խնդիր չէ, որ ընտրություններն անցկացնենք հին համակարգով և այդպիսով մեծ առավելությամբ կհաղթենք»,- հայտարարել է Մդինարաձեն: