Մամուկա Մդինարաձե. Ցավում եմ վրացի մեծագույն դասական գրող Գուրամ Դոչանաշվիլիի մահվան համար
Մամուկա Մդինարաձե. Ցավում եմ վրացի մեծագույն դասական գրող Գուրամ Դոչանաշվիլիի մահվան համար

Ես ցավում եմ վրացի մեծագույն դասական գրող Գուրամ Դոչանաշվիլիի մահվան համար, – այդ մասին սոցցանցում գրում է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

«Օրեր առաջ նրան շնորհավորում էինք ծննդյան օրվա առթիվ… Այսօր արդեն նրա կյանքը պատմություն է և յուրօրինակ ստեղծագործություն: Ես ցավում եմ վրացի մեծագույն դասական գրող Գուրամ Դոչանաշվիլիի մահվան համար: Ես կիսում եմ նրա ընտանիքի և հասարակության վիշտը», – գրել է Մամուկա Մդինարաձեն:

82 տարեկան հասակում կյանքից հեռացավ ժամանակակից վրացի դասական, գրող Գուրամ Դոչանաշվիլին: