Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով մեկնելու է Հայաստան
Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով մեկնելու է Հայաստան

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Հայաստան:

Ինչպես առաջին ալիքին տեղեկացրել են Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետ Բախտաձեի պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունենալու կառավարության գրասենյակում:

Վրաստանի կառավարության ղեկավարին հյուրընկալելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ծրագրված է վարչապետերի դեմ առ դեմ հանդիպում, որից հետո կայանալու է հանդիպում ընդլայնված կազմով, կառավարության անդամների մասնակցությամբ:

Հանդիպումից հետո Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ են անելու մամուլի համար: Պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Բախտաձեն հանդիպելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Վրաստանի պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Լևան Դավիթաշվիլին, խորհրդարանի խոսնակի տեղակալ Գիորգի Վոլսկին, պատգամավորներ՝ Կախաբեր Օքրիաշվիլին, Սամվել Մանուկյանը, Հենզել Մկոյանը և Ռուսլան Պողոսյանը:

Թողնել մեկնաբանություն