Մամուկա Բախտաձեն հարգել է Լիտվայում հուղարկավորված վրաց կապիտան, Դաթիկո Մաճավարիանիի հիշատակը
Մամուկա Բախտաձեն հարգել է Լիտվայում հուղարկավորված վրաց կապիտան, Դաթիկո Մաճավարիանիի հիշատակը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Լիտվայի հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում, ծաղկեպսակով զարդարել  է դրել Լիտվայի հանրապետության անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիրը:

Կառավարության ղեկավարը, պատվիրակության անդամների հետ միասին հարգել է նաև Վրաստանի անկախության համար պայքարող կապիտան, Դավիթ (Դաթիկո) Մաճավարիանիի հիշատակը:

Առաջին աշխարհամարտի մասնակից կապիտանը 1918 թվականից ակտիվ մասնակցում էր վրաց ազգային բանակի ստեղծմանը: 1918-1921 թթ.. նա մասնակցել է բոլոր այդ մարտերին, որոնք Վրաստանը իրականացնում էր սեփական սահմանների և պետականության պաշտպանության համար:

Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթումից հետո երկրից հեռացած Դաթիկո Մաճավարիանին ծառայել է Լեհաստանի ազգային բանակում, որտեղ ավելի ուշ ստացել է մայորի կոչում: Նա հուղարկավորված է Վիլնյուսի զինվորական գերեզմանոցում, Լիտվայի ազատության համար զոհված հերոսների հուշահամալիրի մոտ: