Մամուկա Բախտաձեն հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերի հետ
Մամուկա Բախտաձեն հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերի հետ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերի հետ:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում անվտանգության և մարդու իրավունքների տեսանկյունից ստեղծված ծանր իրավիճակին, այդ տարածքներում միջազգային առաքելությունների ձեռնհասության կարևորությանը և դրանց դերին խաղաղության ապահովմանը:

Նրանց փոխանցմամբ, դրական է գնահատվել Վրաստանի կառավարության «քայլ դեպի լավագույն ապագա» խաղարարար նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է հակամարտության արդյունքում բաժանված հասարակությունների միջև վստահության վերականգնմանը: Ընդգծվել է, որ բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը զգալիորեն խափանում է առաջընթացը:

Վրաստանի վարչապետը և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են նաև մարդու կյանքը խլելու փաստերին վերաբերող հարցեր, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունած բանաձևը, որի համաձայն կառավարությունը մշակել է այսպես կոչված Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցուցակ, որի նպատակն է բռնազավթված տարածաշրջաններում հանցագործություն կատարած անձանց պատժելը:

Տոմաս Գրիմինգերը ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակում Վրաստանում գտնվում է առաջին անգամ: