Մամուկա Բախտաձեն հանդիպել է սենատոր Ռոջեր ՈՒիկերի հետ
Մամուկա Բախտաձեն հանդիպել է սենատոր Ռոջեր ՈՒիկերի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում այցով գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հանդիպել է սենատոր, Հելսինկիի հանձնաժողովի նախագահ, Ռոջեր ՈՒիկերի հետ: Այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Կողմերը զրուցել են Վրաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումների, երկրում ինստիտուցիաների զարգացման, տարածաշրջանում անվտանգության հետ կապված մարտահրավերների մասին:

Վարչապետը և սենատորը ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման հեռանկարները:

Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել սենատորին աջակցության համար:

Վարչապետի և սենատորի հանդիպումը տեղի է ունեցել սենատում: