Մամուկա Բախտաձեն հանդիպել է Լիետուվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Լիետուվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ:
Վրաստանի և Լիետուվայի վարչապետերը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, զրուցել են երկրների միջև համագործակցության և հարաբերությունների խորացման հեռանկարների մասին:
Դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի է ունենալու հանդիպում ընդլայնված կազմով, որից հետո Մամուկա Բախտաձեն և Սաուլիուս Սկվերնելիսը հայտարարություններ են անելու մամուլի համար: Դրանից հետո ծրագրված է Մամուկա Բախտաձեի հանդիպումը, Լիետուվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ:
Ինչպես հայտարարել է Վարստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, հանդիպմանը կողմերը զրուցելու են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Վրաստանի և Լիետուվայի միջև համագործակցության հարցերի շուրջ՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ձևաչափերում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ, Մամուկա Բախտաձեն հանդիպելու է նաև Լիետուվայում սովորող վրաց ուսանողների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan