Մամուկա Բախտաձեն հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ
Մամուկա Բախտաձեն հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Կողմերը զրուցել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտում հաջող համագործակցության մասին:

Ընդգծվել է առևտրա-տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից գոյություն ունեցող ներուժը և նշվել, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլերին աջակցելու է միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական անցկացումը ծրագրվում է մինչև տարեվերջ:

հայաստանի հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Վրաստանի վարչապետի այցը նպաստելու է հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև կրթության և մշակույթի ոլորտում համագործակցությանը: Մամուկա Բախտաձեն նշել է, որ Վրաստանը և Հայաստանը այս տարի նշում են առանձնահատուկ տարեթիվ, երկրների անկախության 100 ամյակը: Վրաստանի կառավարության ղեկավարը Արմեն Սարգսյանին շնորհավորել է գալիք անկախության տոնի առթիվ:

Նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը ներկա էին ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Լևան Դավիթաշվիլին, խորհրդարանի նախագահի տեղակալ Գիորգի Վոլսկին և Վրաստանի երկաթգծի տնօրեն Դավիթ Փերաձեն:

 

 

 

Թողնել մեկնաբանություն