Մամուկա Բախտաձեն հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին
Մամուկա Բախտաձեն հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսին: Կարճատև հանդիպումը կայացել է Ջոն Մաքքեյնի անվան գիտական աշխատանքների մրցանակաբաշխության տոնական արարողությանը:

Զրույցի ժամանակ ընդգծվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև առկա ռազմավարական գործընկերությունը և հարաբերությունները, որոնք շատ բարձր մակարդակի են:

Հանդիպման մասին տեղեկությունը Վրաստանի կառավարության ղեկավարը հրապարակել է «Թվիթերի» սեփական էջում: