Մամուկա Բախտաձեն համայն Վրաստանին Գիորգոբայի տոնի առթիվ շնորհավորել է Սամեբայի աթոռանիստ տաճարից
Մամուկա Բախտաձեն համայն Վրաստանին Գիորգոբայի տոնի առթիվ շնորհավորել է Սամեբայի աթոռանիստ տաճարից

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն համայն Վրաստանին շնորհավորել է Գիորգոբայի տոնի առթիվ Սամեբայի աթոռանիստ տաճարից, որտեղ ներկա է գտնվել տոնական պատարագին:

Վարչապետը խոսել է Սուրբ Գիորգիի գործունեության մասին և վրաց ազգին մաղթել առաջընթաց և միասնություն:

Գիորգոբայի տոնի կապակցությամբ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը պատարագ է մատուցել Սամեբայի աթոռանիստ տաճարում, որից հետո հավատացյալներին դիմել է քարոզով: