Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել միլիարդի
Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել միլիարդի

Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը պետք է մեծանա մինչև միլիարդ,-այս մասին Վրաստանի և Հայաստանի վարչապետերը հայտարարել են հանդիպման ավարտից հետո:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ մասին նա պայմանավորվել է Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ: Վրաստանի վարչապետի խոսքերով, կոնկրետ գործուն պլանի վրա աշխատելու է միջկառավարական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է սեպտեմբերի վերջին:

Առևտուր, էկոնոմիկա, զբոսաշրջություն, նորարարություն և կրթության ոլորտում համագործակցություն,-ահա այս թեմաների շուրջ են զրուցել հանդիպմանը վարչապետերը և կառավարության անդամները:

Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել գալիք անկախության տոնի առթիվ, որը Հայաստանը տոնում է սեպտեմբերի 21-ին: