Մամուկա Բախտաձեն այսօր Վաշինգտոնում հանդիպելու է Մայք Փոմփեոյին
Մամուկա Բախտաձեն այսօր Վաշինգտոնում հանդիպելու է Մայք Փոմփեոյին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր Վաշինգտոնում հանդիպելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոյին:

Հանդիպումը ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում մեկնարկելու է Թբիլիսիի ժամանակով 21:30-ին:

Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, կողմերը զրուցելու են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունների, պաշտպանության և անվտանգության ոլորտում, ինչպես նաև տնտեսական համագործակցության առավել հզորցման մասին:

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, Մամուկա Բախտաձեն այսօր հանդիպումներ է անցկացնելու Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոնգ Քիմսի և Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարող տնօրեն Քրիսթին Լագարդի հետ:

Վաշինգտոնում հանդիպումների ավարտից հետո կառավարության ղեկավարի այցը շարունակվելու է Նյու Յորքում, որտեղ սեպտեմբերի 27-ին Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի գլխավոր բանավեճի մասնակիցներին դիմելու է վրացերենով: