Մամուկա Բախտաձեն այսօր հանդիպելու է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին
Մամուկա Բախտաձեն այսօր հանդիպելու է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին

Վրաստանի  վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հանդիպելու է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին: Ինչպես հայտնել է «Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեն լրագրողներին, սա կլինի ամփոփիչ հանդիպում, որի արդյունքում Վրաստանի կառավարությունում կավարտվեն խորհրդակցությունները կառուցվածքային փոփոխությունները շուրջ: Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանդիպումը նախատեսված է 19:00-ին:

«Հանդիպումը կլինի մեծամասնության հետ, որից հետո վարչապետը կկայացնի որոշում և այն բանից հետո, երբ նախարարությունների կառուցվածքային փոփոխությունների մասին կկայացվի որոշում, կխոսվի կոնկրետ նախարարի թեկնածուների մասին»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

Մդինարաձեի խոսքով, հավանաբար, նախարարությունների քանակը կկրճատվի մինչև 11-ը, որի մասին կխոսեն այսօրվա հանդիպմանը:

Մի քանի օր է «Վրացական երազանք»-ի գրասենյակում ընթանում են խորհրդակցություներ կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների առիթով: Գոյություն ունեցող տեղեկությամբ, մի քանի նախարարություն կմիավորվի: