Մամուկա Բախտաձեն այսօր հանդիպելու է Մայք Փոմփեոյին և Ջոն Բոլթոնին
Մամուկա Բախտաձեն այսօր հանդիպելու է Մայք Փոմփեոյին և Ջոն Բոլթոնին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հանդիպելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոյին:

Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպումը կայանալու է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում, Թբիլիսիի ժամանակով 18:40-ին: Բանակցություններից հետո Մամուկա Բախտաձեն և Մայք Փոմփեոն մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարություններով:

Օրվա երկրորդ կեսին նախատեսված է Վրաստանի վարչապետի հանդիպումը Սպիտակ տանը: Կառավարության ղեկավարին հյուրընկալելու է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդարան Ջին Բոլթոնը:

Հունիսի 12-ին վարչապետը բացելու է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կոնֆերանսը: