Մամուկա Բախտաձեի և Անգելա Մերկելի դեմ առ դեմ հանդիպումը (տեսանյութ)

Կառավարության վարչությունում տեղի է ունեցել Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի դեմ առ դեմ հանդիպումը:

Ծրագրված է նաև ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո Մամուկա Բախտաձեն և Անգելա Մերկելը հանդիպելու են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Անգելա Մերկելը երկօրյա այցով Վրաստան է ժամանել այսօր:

Կանցլերի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել կառավարության վարչությունում:

Անգելա Մերկելին հյուրընկալել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Կատարվել է երկու երկրների պետական օրհներգները: Վրաստանի վարչապետը և Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլերը միմյանց ներկայացրել են պատվիրակության անդամներին: