Մամուկա Բախտաձեի այցը Ստրասբուրգ սկսվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ հանդիպմամբ
Մամուկա Բախտաձեի այցը Ստրասբուրգ սկսվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ հանդիպմամբ

Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեի այցը Ստրասբուրգ սկսվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լիլիեն Մորի Պասկիեյի հետ հանդիպմամբ:

Մամուկա Բախտաձեն և Լիլիեն Մոր Պասկիեն քննարկել են Վրաստանի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել են վերջին տարիներին Վրաստանի կարևոր առաջընթացը, ժողովրդավարության կոնսոլիդացման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Կողմերը զրուցել են նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետում Վրաստանի ապագա նախագահության և կազմակերպության առջև գոյություն ունեցող մարտահրավերների մասին:

ՈՒշադրությունը բևեռվել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող ծանր մարդասիրական իրավիճակի և մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերի վրա:

Հանդիպման ավարտից հետո, վարչապետը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը մամուլի համար արել են հայտարարություններ:

«Ինչպես գիտեք, 2019 թվականը հոբելյանական տարի է, քանզի նշվում է կազմակերպության 70 և Վրաստանի այդ կազմակերպությանը անդամագրվելու 20 տարին: Այսպիսով շնորհակալ եմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեյից, որի հրավերով մենք այսօր գտնվում ենք Ստրասբուրգում և մեզ հնարավորություն է տրվում դիմել Եվրախորհրդարանի պատվիրակներին և հյուրերին:

Երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել ենք Վրաստանի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր, որի ընթացքում ընդգծվել է վերջին տարիներին Վրաստանի կարևոր առաջընթացը, ժողովրդավարության կոնսոլիդացման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Զրուցել ենք նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետում Վրաստանի ապագա նախագահության և կազմակերպության առջև գոյություն ունեցող մարտահրավերների մասին: ՈՒշադրությունը բևեռել ենք Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող ծանր մարդասիրական իրավիճակի և մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերի վրա»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը ընդգծել է Վրաստանի հետ սերտ համագործակցությունը և նշել, որ դրա ևս մեկ ապացույցն է իր այցը Թբիլիսի, որը տեղի է ունենալու ապրիլի 29-30-ին: