Մամուկա Բախտաձե. Վրաց դիվանագետների հայրենիքի նկատմամբ հավատարմությունն է այն բանի երաշխիքը, որ հաջողությամբ կշարունակենք շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում
Մամուկա Բախտաձե. Վրաց դիվանագետների հայրենիքի նկատմամբ հավատարմությունն է այն բանի երաշխիքը, որ հաջողությամբ կշարունակենք շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում

Վրաց դիվանագետների հայրենիքի նկատմամբ հավատարմությունն է այն բանի երաշխիքը, որ հաջողությամբ կշարունակենք շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչների և հյուպատոսական հաստատությունների ղեկավարների «Դեսպանների կոնֆերանս 2018» ամենամյա հանդիպմանը խոսքով ելույթ ունենալիս:

Վարչապետը զրուցել է այն ձեռքբերումների մասին, որոնք այս տարի ունեցել է վրացական դիվանագիտությունը:

«Ինչպես գիտեք, այս տարի Վրաստանը կարևոր քայլեր է արել եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման ճանապարհին: Մոտավորապես մեկ ամիս առաջ, մենք Բրյուսելում անցկացրեցինք բացառիկ ձևաչափի հանդիպում Եվրահանձնաժողովի նախագահի և գործընկեր եվրահանձնակատարների հետ: Այս ձևաչափի հանդիպումը, որին մասնակցում էր եվրահանձնակատարների ընդլայնված կազմը, հաստատում է մեր երկրի նկատմամբ Եվրամիության կայուն աջակցությունը և Վրաստանի հաջողության ևս մեկ ճանաչումը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Հատկանշական է նաև հուլիսի 11-12-ին անցկացված ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթնաժողովը, երբ առաջին անգամ կայացել է Հյուսիսատլանտյան դաշինքի հանդիպումը Վրաստանի և Ուկրաինայի պետությունների և կառավարությունների մակարդակով»,- հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով, վրաց դիվանագետները մեծ ներդրում ունեն Վրաստանի ինքնիշխանության կայունացման և տարածքային ամբողջականության խաղաղ ճանապարհով վերականգնման գործում:

«Հենց վրաց դիվանագետների ակտիվ աշխատանքի արդյունքն է, որ միջազգային համադաշնության օրակարգում ողջ տարվա ընթացքում եղել է Վրաստանի օկուպացված տարածքների հարցը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: