Մամուկա Բախտաձե. Թբիլիսիի հետ միասին Զուգդիդիում, Քութաիսիում և Բաթումիում ավելանալու են օլիմպիական լողավազաններ և վստահ եմ, կվերադարձնենք այն փառքը, որը վրաց ազգն ունեցել է ջրագնդակում
Մամուկա Բախտաձե. Թբիլիսիի հետ միասին Զուգդիդիում, Քութաիսիում և Բաթումիում ավելանալու են օլիմպիական լողավազաններ և վստահ եմ, կվերադարձնենք այն փառքը, որը վրաց ազգն ունեցել է ջրագնդակում

Թբիլիսիի հետ միասին Զուգդիդիում, Քութաիսիում և Բաթումիում ավելանալու են օլիմպիական չափանիշներին համապատասխան լողավազաններ և վստահ եմ, մենք կվերադարձնենք այն փառքը, որը վրաց ազգն ունեցել է ջրագնդակում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությանը խոսքով ելույթ ունենալիս:

Վրաստանի կառավարության ղեկավարը բացել է Եվրոպայի առաջնությունը և Վրաստանի մինչև 17 տարեկանների ջրագնդակի հավաքականին շնորհավորել Ռումինիայի հետ առաջին հանդիպմանը հաղթանակի առթիվ:

Վարչապետը մասշտաբային միջազգային մրցաշարը բարձր մակարդակով հյուրընկալելու համար շնորհակալություն է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Սպորտի ֆեդերացիաներին:

Թողնել մեկնաբանություն