Մամուկա Բախտաձե. Շնորհակալություն, բելառուս ժողովրդին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության աջակցության համար, վրաց ժողովուրդը դա երբեք չի մոռանա
Մամուկա Բախտաձե. Շնորհակալություն, բելառուս ժողովրդին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության աջակցության համար, վրաց ժողովուրդը դա երբեք չի մոռանա

Ցանկանում եմ, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր բարեկամ երկրին այն սկզբունքային աջակցության համար, որը նրանք դրսևորում են մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Բելառուսի վարչապետի հետ հանդիպումից հետո:

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի խաղաղարար քաղաքականությանը հավատարիմ է և միտված՝ խաղաղարար նախաձեռնություններին:

«Ցանկանում եմ, օգտվել առիթից և դիմել մեր բարեկամ բելառուս ժողովրդին, որ այս աջակցությունը, որը կոչվում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցություն, վրաց ազգը երբեք չի մոռանա»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Թողնել մեկնաբանություն