Մամուկա Բախտաձե. Սեպտեմբերից վրացական դպրոցներ է վերադառնալու Իակոբ Գոգեբաշվիլու «Մայրենի լեզուն», բոլոր առաջինդասարանցիները այն կստանան անվճար
Մամուկա Բախտաձե. Սեպտեմբերից վրացական դպրոցներ է վերադառնալու Իակոբ Գոգեբաշվիլու «Մայրենի լեզուն», բոլոր առաջինդասարանցիները այն կստանան անվճար

Սեպտեմբերից վրացական դպրոցներ է վերադառնալու Իակոբ Գոգեբաշվիլու «Մայրենի լեզուն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Վարիանիում, Իակոբ Գոգեբաշվիլու տուն-թանգարանում, որտեղ միջոցառում է անցկացվել նոր ուսումնական տարուց դպրոցերում Իակոբ Գոգեբաշվիլու «Մայրենի լեզուն» հարմարեցված տարբերակով վերադառնալու առնչությամբ:

Նրա խոսքով, սեպտեմբերից բոլոր առաջինդասարանցիները անվճար կստանան Իակոբ Գոգեբաշվիլու «Մայրենի լեզուն»:

«Այստեղ է ծնվել մեծ վրացի անձնավորությունը, որն ստեղծել է մեզանից յուրաքանչյուրի ամենասիրելի գիրքը՝ մեր «Մայրենի լեզուն»: Մարդ, որը կարևորագույն ներդրումն է ունեցել պատմական առաքելությունում, որի անունն էր վրաց լեզվի տարածում: Այսօր մենք գտնվում ենք Իակոբ Գոգեբաշվիլու տուն թանգարանի մոտ և ցանկանում եմ այստեղից ողջունել համայն Վրաստանին: Սա դարաշրջան էր, երբ առանձնապես կարևոր էր իսկական հայրենասեր մարդկանց համախմբվածությունը: Սա մեծ մարտահրավեր էր այն ժամանակված Վրաստանի համար, երբ վրաց լեզուն վերացման եզրին էր: Վրաց հայրենասերները դա կարողացան անհնարինը, կարողացան և ստեղծեցին գիրք, որը փոխանցվում է սերնդեսերունդ, որը օգնեց մեզ պահպանել ամենասուրբ, վրաց լեզուն և վրացերեն այբուբենը»,- հայտարարել է վարչապետը:

Ինչպես մեկնաբանել է վարչապետը, Վրաստանի խորհրդարանն արդեն ընդունել է օրենք, որի համաձայն, ցանկացած իշխանություն պարտավոր կլինի բյուջեի մեկ չորրորդը, 25 տոկոսն ուղղի կրթությանը, երեխաներին և ապագա սերունդներին: