Մամուկա Բախտաձե. Պատրիարքն իր ուղերձում մեկ անգամ ևս ընդգծեց փոխադարձ ներողամտության, հայրենասիրության կարևորությունը, որն այդքան անհրաժեշտ է վրաց ազգին
Մամուկա Բախտաձե. Պատրիարքն իր ուղերձում մեկ անգամ ևս ընդգծեց փոխադարձ ներողամտության, հայրենասիրության կարևորությունը, որն այդքան անհրաժեշտ է վրաց ազգին

Պատրիարքն իր ուղերձում մեկ անգամ ևս ընդգծեց փոխադարձ ներողամտության, հայրենասիրության կարևորությունը, որն այդքան անհրաժեշտ է վրաց ազգին,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը Սամեբայի տաճարում ներկա է գտնվել պատարագին: Վարչապետը հավատացյալներին շնորհավորել է Հրաշափառ Հարության տոնի առթիվ:

«Բոլոր քրիստոնյաներին, բոլոր ուղղափառներին, մեր հայրենիքի բոլոր քաղաքացիներին ցանկանում եմ շնորհավորել  Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ, մաղթել սեր, երջանկություն, փոխադարձ կարեկցանքի զգացում և ամենայն բարիք:

Այսօր պատրիարքն իր ուղերձում մեկ անգամ ևս ընդգծեց հայրենիքի հանդեպ սիրո, փոխադարձ կարեկցանքի զգացումի, հայրենասիրության կարևորությունը, այն ամենի կարևորության մասին, որն այդքան անհրաժեշտ է վրաց ազգին:

Հրաշափառ Հարության տոնին առանձնապես ցանկանում եմ շնորհավորել մեր հայրենակիցներին, որոնք այս տոնը դիմավորում են արտասահմանում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: