Մամուկա Բախտաձե. Մի քանի օրից ստորագրվելու և մինչև տարեվերջ մեկնարկելու է պատմական նշանակության նախագիծ, Կոբի-Գուդաուրի արագընթաց մայրուղին
Մամուկա Բախտաձե. Մի քանի օրից ստորագրվելու և մինչև տարեվերջ մեկնարկելու է պատմական նշանակության նախագիծ, Կոբի-Գուդաուրի արագընթաց մայրուղին

Մեզ համար ենթակառուցվածքի զարգացումը կարևորագույն առաջնահերթություն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության վեց ամսվա զեկույցի շնորհանդեսին խոսքով ելույթ ունենալիս:

Վարչապետի խոսքով, ընթացիկ նախագծերն ունեն պատմական նշանակություն:

«Ենթակառուցվածքի նախարարության զարգացումը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է և այն ունի երեք հիմնական նպատակ: Առաջինը, մինչև վերջ յուրացնենք մեր երկրի բացառիկ տարանցիկ և տուրիստական ներուժը, երկրորդը՝ կրճատենք ժամանակը և երթևեկությունը դարձնենք առավել հարմարավետ և անվտանգ, երրորդ և ամենակարևորը՝ դա արդյունավետ միջոց է, որպեսզի պայքարենք աղքատության դեմ: Աղքատության, որը ամենացավալի մարտահրավերն է մեր հասարակության համար»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, ենթակառուցվածքի զարգացումը հնարավորություն է տալիս՝ էկոնոմիկան դառնա առավել մրցունակ:

«Ենթակառուցվածքի զարգացումը մեզ հնարավորություն է տալիս՝ էկոնոմիկան դառնա առավել մրցունակ: Այն մեզ հնարավորություն է տալիս ստեղծել աշխատատեղեր ոչ միայն շինարարության գործընթացում, այլ նախագծերի ավարտից հետո վրացական բիզնեսին, հատկապես փոքր և միջին բիզնեսին տրվի առավել շատ եկամուտ, աշխատատեղեր ունենալու հնարավորություն և իրենց բիզնեսը դարձնել առավել մրցունակ: Այդ նպատակով մեզ անհրաժեշտ են լայնամասշտաբ ներդրումներ: Հանրությանը խոստացել ենք, որ հիմնական ծանր ենթակառուցվածքային վիճակի բարելավումը կավարտենք մինչև 2022 թվականը ներառյալ և դրանք կլինեն պատմական նշանակության նախագծեր»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետը խոսքով ելույթ ունենալիս ընդգծել է երկու նախագիծ՝ Ռիկոթիի լեռնանցքը և Կոբի-Գուդաուրիի արագընթացիկ մայրուղին:

«Այսօր այսօր ցանկանում են ընդգծել դրանցից երկուսը: Առաջին դա նախագիծ է, որի շինարարությունն արդեն սկսվել է – Ռիկոթիի լեռնանցքի արագընթաց մայրուղին: Սա անչափ բարդ ինժեներական կառուցվածք է: Այսօր, երբ ամռան սեզոնին մեր քաղաքացիները Արևելյան Վրաստանից երթևեկում են Արևմտյան Վրաստան, բոլորը կարող են տեսնել, որ ընթանում են ակտիվ վերանորոգման աշխատանքներ:

Երկրորդն ստորագրվելու է մի քանի օրից և մինչև տարեվերջ սկսվելու է երկրորդ պատմական նշանակության նախագիծը, դա Կոբի-Գուդաուրի արագընթաց մայրուղին է: Սա կլինի Եվրոպայում ամեաերկար թունել ունեցող և ամենաբարդ ինժեներական կառուցվածքներից մեկը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը ներկայացնում է վեց ամսվա հաշվետվությունը:

Թողնել մեկնաբանություն