Մամուկա Բախտաձե. Մեր մեծ նախնիների որդիներս ունենք առանձնահատուկ առաքելություն՝ պահպանենք Վրաստանի Սահմանադրությունը և պաշտպանենք մեր ազգային շահերը
Մամուկա Բախտաձե. Մեր մեծ նախնիների որդիներս ունենք առանձնահատուկ առաքելություն՝ պահպանենք Վրաստանի Սահմանադրությունը և պաշտպանենք մեր ազգային շահերը

Ոչ ներքին և ոչ էլ արտաքին թշնամին չներեց Առաջին Հանրապետությանը դեպի ազատություն ձգտումը և այսօր մենք, մեր մեծ նախնիների զավակներս, ունենք առանձնահատուկ առաքելություն, որպեսզի պահպանենք Վրաստանի Սահմանադրությունը և պաշտպանենք մեր ազգային շահերը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Վրաստանի նախագահի նստավայրում, Սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ անցկացված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:

Մամուկա Բախտաձեն Վրաստանի քաղաքացիներին և երկրի բոլոր երկրպագուներին շնորհավորել է Վրաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Կառավարության ղեկավայրի հայտարարությամբ, վրաց ազգի բազմադարյա պատմությունը պայքար է ազատության համար և հենց ազատության համար պայքարն է արտացոլված Վրաստանի Սահմանադրությունում:

«Ես նկատի ունեմ բոլոր այն սկզբունքները, որոնք արտացոլված են Վրաստանի Սահմանադրությունում, որն ապահովում է ինչպես վրաց պետության ազատությունը, այնպես էլ՝ յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը: 24 տարի է անցել այն օրից, երբ Վրաստանը արեց ևս մեկ սկզբունքային քայլ ժողովրդավար զարգացման ճանապարհին և ընդունեց երկրի հիմնական օրենքը, Վրաստանի Սահմանադրությունը: Սա, իհարկե, նոր էջ էր մեր բազմադարյա պատմության մեջ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետն ընդգծել է Սահմանադրության նոր խմբագրությունը և նշել, որ այն հիմնված է Առաջին Հանրապետության Սահմանադրության վրա:

Կառավարության ղեկավարի խոսքով, այս 24 տարիների ընթացքում Վրաստանում Սահմանադրությունում մտցվեցին որոշ փոփոխություններ, կային նաև ծանր միջամտություններ, որը չէր ծառայում Վրաստանում ժողովրդավարության կայունացմանը:

«Հենց այդ պատճառով, մեր քաղաքական թիմը պետական շահերից և առաջին հերթին, մեր հանրության հաստատուն կամքից ելնելով ընդունեց Սահմանադրություն, երկրի գլխավոր փաստաթղթի նոր խմբագրությունը, որում արտացոլվեցին մեր ժողովրդի համար ամենահրատապ և զգայուն հարցերը: Այսօր մենք ողջ պատասխանատվությամբ կարող ենք հայտարարել, որ Վրաստանն ունի ժողովրդավարական արժեքների վրա հիմնված, արդի եվրոպական, արևմտյան տիպի և մեր ազգային շահերին հարմարեցված Սահմանադրություն»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Միջոցառմանը ներկա էին գործադիր, օրենսդիր և դատական իշխանության գործող և նախկին անդամներ:

Նախագահի նստավայրում ցուցադրվել են Վրաստանի ազգային արխիվում պահպանված փաստաթղթերը: Ներկայացվել են 1921 և 1995 թվականի Սահմանադրության բնօրինակները, ինչպես նաև թեմայի հետ կապված պատմական փաստաթղթեր և լուսանկարներ:

Սահմանադրության օրը Վրաստանում նշվում է օգոստոսի 24-ին: 1995 թվականի օգոստոսի 24-ին խորհրդարանի այն ժամանակվա կազմը ընդունել էր երկրի գերագույն օրենքը:

Թողնել մեկնաբանություն