Մամուկա Բախտաձե. Գործ ունենք լարիի չափից շատ արժեզրկման հետ, համապատասխանաբար, ունենք այն բանի սպասում, որ լարին կվերադառնա իր բնական և կայուն ցուցանիշին
Մամուկա Բախտաձե. Գործ ունենք լարիի չափից շատ արժեզրկման հետ, համապատասխանաբար, ունենք այն բանի սպասում, որ լարին կվերադառնա իր բնական և կայուն ցուցանիշին

Բոլոր գերատեսչությունների գնահատականը, այդ թվում կոմերցիոն բանկերինը, միանման է, որ մենք գործ ունենք լարիի չափից շատ արժեզրկման հետ, համապատասխանաբար, մենք ունենք այն բանի սպասում, որ լարին կվերադառնա իր բնական և կայուն ցուցանիշին,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, ազգային տարադրամը երկու օր է ցույց է տալիս կայունացման միտում, որը և սպասվում էր, քանի որ ցանկացած վերլուծություն բացահայտում էր, որ լարին եղել է չափից շատ արժեզրկված և էկոնոմիկայում ընթացող իրադարձությունները՝ առողջ:

Վարչապետի խոսքով, զբոսաշրջության սեկտորում կա եկամուտների նվազում, սակայն կառավարության կողմից համատեղ միջոցառումների արդյունքում նշված սեկտոր կվերադառնա այնպիսի աճող դինամիկան, ինչպիսին կար: