Մամուկա Բախտաձե. Դիմում եմ քաղաքական բոլոր կուսակցություններին, անընդունելի է կրթության գաղափարի շուրջ շահարկումը, նրա վերածումը բացասական քաղաքական օրակարգի մասի
Մամուկա Բախտաձե. Դիմում եմ քաղաքական բոլոր կուսակցություններին, անընդունելի է կրթության գաղափարի շուրջ շահարկումը, նրա վերածումը բացասական քաղաքական օրակարգի մասի

Մեր կրթության բարեփոխումը հիմնված է ազգային, մշակութային, ժողովրդավարական արժեքների վրա և հարմարեցված՝ Վրաստանի այսօրվա իրականությանը, այն երկրում կհաստատի ազգային բարձր չափանիշ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ մանկավարժների հետ հանդիպմանը խոսքով ելույթ ունենալիս:

«Մենք կարողացանք հասնել անհավատալի նպատակի – նոր օրենքի համաձայն, որը խորհրդարանը հաստատել է հուլիսին, հաջորդ տասնամյակների ընթացքում բոլոր իշխանությունները պարտավոր կլինեն բյուջեի մեկ չորրորդ մասն ուղղել կրթությանը: Սա աննախադեպ քայլ է: Ես կասեի, ամենահամարձակ քայլը, որը մենք, հասարակությունս, արեցինք մեր երկրի անկախության ձեռքբերումից հետո»,- նշել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, նա հույս ուներ, որ օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմության կուսակցությունները կգտնվեին կուսակցական շահերից վեր, սակայն դա տեղի չունեցավ:

«Ցանկանում եմ, օգտվել առիթից և մեկ անգամ ևս դիմել քաղաքական բոլոր կուսակցություններին – բարեկամներ, կրթությունը ազգային գաղափար է, որը պետք է միավորի բոլորին և անընդունելի է այս գաղափարի շուրջ ցանկացած շահարկում: Անընդունելի է, որ այն դարձնենք բացասական քաղաքական օրակարգի մաս»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, այս գաղափարը պետք է միավորի Վրաստանի քաղաքացիներին:

Թողնել մեկնաբանություն