Մամուկա Բախտաձե. Ցանկացած հյուրի համար առաջին հայացքից ակնհայտ է վրացական մշակույթի նույնականությունը եվրոպական մշակույթի հետ
Մամուկա Բախտաձե. Ցանկացած հյուրի համար առաջին հայացքից ակնհայտ է վրացական մշակույթի նույնականությունը եվրոպական մշակույթի հետ

Վրաստանը երկիր է, որտեղ ցանկացած մարդ կարող է ամբողջությամբ զգալ նրա պատմության ընթացքը, նշանակությունը և բացառիկ մշակույթը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Վրաստան, Եվրոպա» նախագծի բացմանը խոսքով ելույթ ունենալիս:

Մամուկա Բախտաձեի խոսքով, առանձնահատուկ է Վրաստանի աշխարհագրությունը, քանի որ Եվրոպայի և Ասիայի միախառնման վայրում Վրաստանը դարեր շարունակ խաղացել է «կամրջի» դեր:

«Վրաստանը հպարտ է իր մշակույթով, հին ավանդույթներով: Վրաստանը հենց այն երկիրն է, որտեղ ցանկացած մարդ կարող է ամբողջությամբ զգալ նրա պատմության ընթացքը, նշանակությունը և բացառիկ մշակույթը: Մեր երկիրը գալիս է հազարամյակների խորքից և հենց դրանով է պայմանավորված նրա առանձնահատուկ լինելը: Բազմերանգ պատմությունը դարեր շարունակ ձևավորում էր վրացական մշակույթ, որը ապահովեց հզոր ազգային ինքնություն և նպաստեց Վրաստանում մշակույթի յուրովի ընկալմանը: Յուրահատուկ է նաև մեր աշխարհագրությունը, քանի որ Եվրոպայի և Ասիայի միախառնման վայրում Վրաստանը դարեր շարունակ խաղացել է «կամրջի» դեր: Ցանկացած մեր հյուրի համար առաջին հայացքից ակնհայտ է վրացական մշակույթի նույնականությունը եվրոպական մշակույթի հետ, քանի որ մեզ միավորում է ընդհանուր հենարանը՝ ընդհանուր մշակութային արժեքները և արժեհամակարգը:

Մշտապես նշում եմ, որ վրաց ազգի ընտրությունը՝ դառնա եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ, դա ոչ միայն քաղաքական, այլ՝ քաղաքակրթական ընտրություն է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, 2018 թվականին Վրաստանը եղել է Ֆրանկֆուրտի գրքի շուկային պատվավոր հյուրը, որտեղ հաջողությամբ դրսևվորվեց Վրաստանի մշակույթը: