Մամուկա Բախտաձե. Այսօր ամենակարևորն է, որ Գուգուտիանթկարիում ապրող մարդկանց ցուցաբերենք օգնություն և ցանկանում եմ վստահեցնել Վրաստանի քաղաքացիներին, որ մենք անում ենք ամեն բան, որպեսզի աջակցենք այս մարդկանց

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կեղծ և ապատեղեկատվություն է անվանում հայտարարությունները, որ Գուգուտիանթկարի գյուղ «սահմանազատման» գործընթացի վերսկսումից հետո իշխանության ներկայացուցիչներ չեն մեկնել:

Ինչպես կառավարության ղեկավարը հայտարարել է Աբաշայում, լրագրողների հետ զրուցելիս, խնդրի գոյացման պահից պետական գերատեսչությունների ներկայացուցիչները տեղում աշխատում են շուրջօրյա ռեժիմում:

«Իմ խնդրանքով, այնտեղ էր գտնվում ինչպես Քեթևան Ցիխելաշվիլին, այնպես էլ՝ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Այսօր գյուղ էր մեկնել դիվանագիտական կորպուսը և ցավոք, մեկ անգամ ևս տեսավ, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում մեր տարածքների բռնազավթումը, «սահմանազատումը»: Այսօր ամենակարևորն է, քաղաքացիներին, որոնք ապրում են այս տարածքում, ցուցաբերենք օգնություն և ցանկանում եմ վստահեցնել Վրաստանի քաղաքացիներին, որ մենք անում ենք ամեն բան, որպեսզի աջակցենք այս մարդկանց»,- հայտարարել է վարչապետը: