Մամուկա Բախտաձե. Առաջիկայում ԱՄՆ-ի հետ կնքվելու են շատ կարևոր պայմանագրեր
Մամուկա Բախտաձե. Առաջիկայում ԱՄՆ-ի հետ կնքվելու են շատ կարևոր պայմանագրեր

Մենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ենք անչափ կարևոր փաստաթուղթ և առաջիկայում ևս ստորագրելու ենք շատ կարևոր փաստաթղթեր,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Վաշինգտոնում հայտնել է լրագրողներին:

ԱՄՆ-ի կոմերցիայի քարտուղարի հետ անցկացված հանդիպումից հետո լրագրողների կողմից հնչեցված հարցին, արդյոք կա ԱՄՆ-ում Վրաստանի հետ Ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելու պատրաստակամություն, վարչապետը պատասխանել է, որ Վրաստանն ունի պատասխանատու, արդյունքին ուղղված կառավարություն, որը նման նուրբ հարցերի մասին նախօրոք չի ազդարարում:

«Չեմ ցանկանում առաջ ընկնել իրադարձություններից: ԱՄՆ-Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն անցել է ավելի բարձր մակարդակի: Կոնգրեսը նախաձեռնել է կարևորագույն օրինագիծ, որտեղ այդ թվում դրված է շեշտ, որ երկու երկրների միջև պետք է կնքվի Ազատ առևտրի պայմանագիր»,- նշել է Մամուկա Բախտաձեն:

Թողնել մեկնաբանություն