Մալայզիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահը Արչիլ Թալակվաձեին հրավիրել է Մալայզիա
Մալայզիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահը Արչիլ Թալակվաձեին հրավիրել է Մալայզիա

Մենք 90-ական թվականներից հետո ուշադիր հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին,- այս մասին հայտարարել է Մալայզիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ, Տան Սրի Դատո Մուհամմադ Արիֆ ​​Յուսոֆին:

Մալայզիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահն, Վրաստան կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեի հետ: Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարություններ են արել մամուլի համար:

«Մենք ուրախ ենք, որ գտնվում ենք Վրաստանի խորհրդարանի պատմական շենքում: Մենք 90-ական թվականներից հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Սա մեր երկրորդ այցն է Վրաստան, 2015 թվականին Վրաստան է այցելել մեր փոխխոսնակը: Իսկ այսօր Մալայզիա-Վրաստան բարեկամության խմբի հետ միասին, որը ստեղծվել է երկու տարի առաջ, Վրաստանում եմ գտնվում ես: Վրաստանը կարևոր երկիր է, որը գտնվում է Ասիայի և Եվրոպայի միջև: Երկու երկրների միջև բանակցությունները շարունակվում են բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում առևտրի և խորհրդարանական գործունեության»,- ասել է Յուսոֆին:

Նա հույս է հայտնել, որ Վրաստանի և Մալայզիայի միջև կապերը սերտանալու են:

Մալայզիայի խորհրդարանի պատվիրակությունն այսօր հանդիպել է նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրտավայի հետ: