Մակտոմինեյի առաջին գոլը «Յունայթեդի» ավագի կարգավիճակում
Մակտոմինեյի առաջին գոլը «Յունայթեդի» ավագի կարգավիճակում

Սքոթ Մակտոմինեյը հինգ տարեկան էր, երբ միացավ «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիային: 18 տարի անց նա թիմը խաղադաշտ դուրս բերեց ավագի թևկապով և խփեց հաղթական գոլը Անգլիայի գավաթի խաղարկությանը Ուոթֆորդի դարպասում: Սա երիտասարդ կիսապաշտպանի առաջին գոլն է «Յունայթեդի» ավագի կարգավիճակում:

Հանդիպման ավարտից հետո խաղացողը չկարողացավ թաքցնել իր հույզերը. «Այստեղ գտնվելը մեծ երջանկություն է ինձ համար, ես անչափ ուրախ եմ և հպարտ»:

Հիշեցնենք, որ «ՈՒոթֆորդը» մարզում է Թբիլիսիի «Դինամոյի» նախկին մարզիչ՝ Չիսկո Մունիոը: