ՄԱԿ-ում ընդունել են բանաձև Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից փախստականների կարգավիճակի մասին - Փախստականները պետք է անվտանգ և արժանի կերպով վերադառնան իրենց տներ
ՄԱԿ-ում ընդունել են բանաձև Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից փախստականների կարգավիճակի մասին - Փախստականները պետք է անվտանգ և արժանի կերպով վերադառնան իրենց տներ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 73-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Վրաստանի և 44 երկրների կողմից նախաձեռնած բանաձևը «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսեթիա (Վրաստան) բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»: Փաստաթղթին աջակցել են 79 ձայնով՝ դեմ է եղել 15-ը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին նշված բանաձևը Վրաստանը ներկայացնում է 2008 թվականից, որով կայունացնում է փախստականների հիմնարար իրավունքները, առաջին հերթին՝ սեփական բնակավայրեր կամավոր, անվտանգ և արժանապատվորեն վերադառնալու իրավունքը:

«Հատկանշական է, որ այս տարի ՄԱԿ-ի անդամ երկրներին առաջին անգամ տրվել է հնարավորություն՝ դառնալ բանաձևի համահեղինակներ և այդ ճանապարհով առավել ակտիվ ներգրավվել այս կարևոր հարցի լուծմանն ուղղված համընդհանուր ջանքերին: Աշխարհի տարբեր տարածաշրջաններից բանաձևի համահովանավորների շարքերին է միացել ՄԱԿ-ի 44 երկիր: Համապատասխանաբար, այս տարվա բանաձևը ոչ միայն Վրաստանի, այլև 45 երկրների համատեղ նախաձեռնություն է: Համահովանավորությամբ նշված բանաձևը դարձել է առավել ծանրակշիռ»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի գերատեսչության տեղեկությունում:

Նրանց տեղեկությամբ, բանաձևը դատապարտում է Վրաստանի օկուպացված տարածքներում բռնի ուժով իրականացված ժողովրդագրական փոփոխությունները, հաստատում փախստականների իրավունքը, չնայած ազգային պատկանելություն, վերադառնան սեփական տներ արժանապատվորեն և անվտանգ և ընդգծում նրանց սեփականության իրավունքը հարգանքը և պաշտպանության անհրաժեշտությունը:

Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, բանաձևն ընդգծում է Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում մարդասիրական գործունեությունն անխափան իրականացնելու անհետաձգելի անհրաժեշտությունը:

«Հումանիտար համատեսքստից զատ բանաձևն ունի գործնական նշանակություն, քանզի այն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պարտավորեցնում է Վրաստանում բնակվող փախստական բնակչության իրավիճակի և բանաձևի իրականացման մասին պատրաստել ամենամյա զեկույց: Նշվածը առանձնահատուկ նշանակություն է ստանում Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների առումով առկա ծանր իրավիճակի և միջազգային մոնիտորինգի մեխանիզմների բացակայության ֆոնին, որը ևս մեկ խոչընդոտ է բռնի տեղահանված անձանց և փախստականների անվտանգ և արժանի վերադարձի ճանապարհին:

Հատկանշական է, որ բանաձևը Ժնևի բանակցությունների մասնակիցներին կոչ է անում ակտիվացնել ջանքերը Վրաստանի բռնազավթված շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների առումով առկա իրավիճակը բարելավելու համար, որն իր հերթին, կնպաստի բռնի տեղահանված անձանց և փախստականների սեփական տներ վերադարձի գործընթացը»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկությունում:

Նրանց տեղեկությամբ, բանաձևը ներկայացնելիս, ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Իմնաձեն նշել է, որ բանաձևը հիմնված է բռնի տեղահանման մասին ՄԱԿ-ի առաջնորդվող սկզբունքների վրա:

Իմնաձեի հայտարարությամբ, անվտանգության և մարդու իրավունքների վիճակը Վրաստանի օկուպացված տարածքներում մնում է ծայրահեղ վրդովեցուցիչ: