ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բնակավայրերի վրա հարվածներ հասնելու կապակցությամբ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բնակավայրերի վրա հարվածներ հասնելու կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բնակավայրերի վրա հարվածներ հասնելու կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի խախտում է:

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը նշում է, որ հակամարտության գոտում ենթադրաբար իրականացվել են ռազմական հանցագործություններ:

«Սեպտեմբերին հակամարտության վերսկսման սարսափելի հետևանքների պատճառով, որոնք մենք այժմ տեսնում ենք, մենք բազմիցս կոչ ենք արել կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, կանխելու կամ նվազագույնի հասցնելու քաղաքացիական զոհերը և պակաս վնաս հասցնլ  քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում տարբերել դպրոցները և հիվանդանոցները ռազմական օբյեկտներից, ինչպես նաև տարբերել խաղաղ բնակիչներին զինվորականներից: Փոխարենը ավերվում են տները, փողոցները վերածվեցին փլատակների և մարդիկ ստիպված եղան փախչել կամ պատսպարվել նկուղներում»,- ասվում է Միշել Բաչելետի հայտարարության մեջ:

Միջազգային իրավունքը չէր կարող ավելի հստակ լինել: Հարձակումները, որոնք իրականացվել են տարբերակելու սկզբունքի կամ համաչափության սկզբունքի խախտմամբ, կարող են համարվել ռազմական հանցագործություններ, և հակամարտության կողմերը պարտավոր են հետաքննել այդ հանցագործությունները, արդյունավետ, անհապաղ, ջանասիրաբար և անկողմնակալ»,- ասված է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հայտարարության մեջ:

Միշել Բաչելետը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել կասետային զենքի կիրառումը: Նա նաև կոչ է արել կողմերին թույլ տալ մարդասիրական կազմակերպություններին գործել հակամարտության գոտում: