ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է Ղրիմի և Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ռազմականացման մասին բանաձևը, որի հովանավորներից մեկը Վրաստանն է
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է Ղրիմի և Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ռազմականացման մասին բանաձևը, որի հովանավորներից մեկը Վրաստանն է

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է Ղրիմի ինքնավար հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ռազմականացման մասին բանաձևը, որի հովանավորներից մեկը Վրաստանն է

Փաստաթղթին աջակցել են 63 երկրներ, 17-ը դեմ է քվեարկել, 62-ը ձեռնպահ:

Բանաձևը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել զինված ուժերը թերակղզուց և դադարեցնել ՈՒկրաինայի տարածքի օկուպացիան: Բանաձևի հեղինակները կարծում են, որ Ղրիմի բռնակցումը կխաթարի զենքի վերահսկման առումով ստեղծված իրավիճակը:

«ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է Ղրիմի ինքնավար հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ռազմականացման մասին բանաձևը, որի հովանավորներից մեկը Վրաստանն է և կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դուրս բերել իր բռնազավթիչ զինված ուժերը»,- գրում է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Կախա Իմնաձեն «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Իր հերթին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ՄԱԿ-ի բանաձևն անվանել է «Ռուսաստանի նկատմամբ աճող իրավական ճնշման նոր տարր»: