ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Լիբանանին կատարել հրադադարի մասին 2006 թ. համաձայնագիրը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Լիբանանին կատարել հրադադարի մասին 2006 թ. համաձայնագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է անում Իսրայելին և Լիբանանին կատարել հրադադարի մասին 2006 թվականի համաձայնագիրը:

Անտոնիո Գուտիերեյի պաշտոնական ներկայացուցիչ,  Ստեփան Դյուժարիկի հայտարարությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լուրջ վրդովված է, այսպես կոչված «Կապույտ գծի» մոտ տեղի ունեցած միջադեպերի պատճառով: ՄԱԿ-ը «Կապույտ գիծը» ճանաչում է որպես երկու երկրի սահման:

Լիբանանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Իսրաելի կողմից Լիբանանի բնակելի տարածքների ուղղությամբ արձակվել է ավելի քան 40 հրթիռ: Իսրաելի բանակը կրակ է բացել այն բանից հետո, ինչ «Հեզբոլլահ»-ի գրոհայինները սահմանային տարածքում հակատանկային հրթիռներով ոչնչացրել են իսրայելական զրահապատ տեխնիկան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2006 թվականին ընդունած բանաձևը Իսրայելին և Լիբանանին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը: