ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրադադարի կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրադադարի կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին հրադադարի կոչ է արել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Նշված զրույցների ժամանակ նա փոխանցել է նույն ուղերձը. Մարտական գործողությունների անհապաղ դադարեցում, լարվածության նվազեցում և առանց նախապայմանի և հետաձգման, կառուցողական բանակցություններին վերադառնալու անհրաժեշտություն»,- հայտարարել է Դյուժարիկը:

Իր հերթին, Ադրբեջանի նախագահի վարչութան փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իլհամ Ալիևը ասել է, որ հակամարտության լարվածության պատասխանատուն Հայաստանն է:

Հայաստանի կառավարության մամլո ծառայության համաձայն, Նիկոլ Փաշինյանը Անտոնիու Գուտերեշի հետ զրույցի ժամանակ խոսել է հակամարտության մեջ Թուրքիայի ապակառուցողական դերի մասին: