ՄԱԿ-ի եզրահանգման համաձայն, աշխարհի երջանիկ երկրների վարկանիշում Վրաստանը բարելավել է իր դիրքը
ՄԱԿ-ի եզրահանգման համաձայն, աշխարհի երջանիկ երկրների վարկանիշում Վրաստանը բարելավել է իր դիրքը

Վրաստանը երջանիկ երկրների վարկանիշում զբաղեցրել է 119-րդ տեղը: Համապատասխան եզրահանգումը հրապարակել է ՄԱԿ-ը: Հատկանշական է, որ անցած տարվա հետազոտության համաձայն, Վրաստանը զբաղեցնում էր 128-րդ տեղը:

Հետազոտության հեղինակները վարկանիշը կազմելու ժամանակ նախատեսել են հետևյալ գործոնները. Մեկ անձի համար ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, կյանքի միջին տևողությունը, քաղաքացիների ազատությունը և կոռուպցիայի մակարդակը:

Աշխարհի ամենաերջանիկ երկրների հնգյակը հետևյալն է՝ Ֆինլանդիա, Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա և Նիդեռլանդներ:

Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան երկրներին, Հայաստանը ցուցակում 116-րդն է, Ադրբեջանը 90, Ռուսաստանը 68, իսկ Թուրքիան 79-րդ տեղում:

Ցուցակում վերջին տեղը զբաղեցնում է Հարավային Սուդանը:

Մարտի 20-ին նշվում է աշխարհում երջանկության միջազգային օրը, որը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևով, հաստատվել է 2012 թվականին: