ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 8 երկիր հայտարարություն է տարածում Վրաստանի վերաբերյալ
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 8 երկիր հայտարարություն է տարածում Վրաստանի վերաբերյալ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստին քննարկել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանում տիրող իրավիճակը: Խորհրդի անդամները լսել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչայի զեկույցը: Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափում, որին ներկա են եղել Բելգիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ներկայացուցիչները:

Նիստի ավարտից հետո, Վրաստանի վերաբերյալ տարածվել է Բելգիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Նորվեգիայի և Իռլանդիայի համատեղ հայտարարությունը:

«Այս շաբաթ լրանում է 2008 թվականի օգոստոսի 7-ի Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտության մեկնարկին 12-րդ տարելիցը: Հիշում ենք նրանց, ովքեր զոհվել են, ովքեր մնացել են անօթևան:

Մենք կայուն աջակցում ենք Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ռուսաստանի զինված ուժերի շարունակական ներկայությունը Վրաստանի շրջաններում, Աբխազիայի և Հարավային Օսեթիայում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այս շրջանների «ինքնիշխանության» ճանաչումը խախտում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությանը»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:

Բացի այդ, հայտարարության մեջ նշված է, որ դե ֆակտո «Հարավային Օսեթիայի» իշխանությունը հրաժարվում է բժշկական տարհանումից և մարդասիրական օգնությունից:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն աջակցություն են հայտնում մարդու իրավունքների տեսանկյունից, այդ թվում, բռնի տեղահանված անձանց իրավունքների նկատմամբ: Ընդգծում են իրենց տներ վերադարձի նշանակությունը: