ՄԱԿ - Հարավային Աֆրիկայի բնակչությանը սպառնում է աննախադեպ մասշտաբի սով
ՄԱԿ - Հարավային Աֆրիկայի բնակչությանը սպառնում է աննախադեպ մասշտաբի սով

Հարավային Աֆրիկայի բնակչությանը սպառնում է աննախադեպ մասշտաբի սով: Այս մասին հայտարարություն է տարածում ՄԱԿ-ը:

Միջազգային կազմակերպության կողմից պատրաստված զեկույցում մեկնաբանված է, որ այս պահի դրությամբ մայրցամաքի հարավային մասում ապրող բնակչությունից 45 միլիոն մարդու սննդի տեսքով անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնություն:

Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Առաջիկայում իրավիճակն ավելի կծանրանա:

Համաշխարհային մթերքի խորհրդի մեկնաբանմամբ, կլիմայի փոփոխությունից ելնելով գյուղատնտեսությունում ստեղծված խնդիրների պատճառով, 16 երկիր ունի սննդի կարևոր դեֆիցիտ: Հարավային Աֆրիկայում ինտենսիվ երաշտներին և ջրհեղեղներին ավելանում է բարդ տնտեսական վիճակը: