ՄԱԿ ԳԱ-ն հաստատել է Երուսաղեմի ճանաչումը դատապարտող բանաձեւը
ՄԱԿ ԳԱ-ն հաստատել է Երուսաղեմի ճանաչումը դատապարտող բանաձեւը

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան 128 կողմ,  35 ձեռնպահ եւ 9 դեմ ձայներով հաստատեց բանաձեւը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:

Ընդունված բանաձեւում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը եւ շեշտել, որ այն փոփոխելու ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»: Նշենք, որ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձեւին:

Գլխավոր Ասամբլեայի անդամները կոչ են արել երկրներին Երուսաղեմում դիվանագիտական ներկայացուցչություններ չբացել:

Բանաձեւը ընդունվել է Գլխավոր ասամբլեայի տասներորդ արտահերթ նստաշրջանում՝ Պաղեստինի օկուպացված տարածքներում Իսրայելի գործողությունների վերաբերյալ հարցով: